Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին բացված է հայտարարել Բաղդադում, այսպես կոչված, «կանաչ գոտին»: Երկրի կառավարական հաստատությունների տարածքը 12 տարի շարունակ փակ էր՝ հաղորդում է BBC-ն:
Մինչև 2009-ը տարածքը պաշտպանվում էր ԱՄՆ զորքերի կողմից, ապա վերահսկողությունն անցել է Իրաքի իշխանություններին:
Այդ գոտում է գտնվում նաև ԱՄՆ հսկայական դեսպանատունը:
Աբադին գոտին բացել է մի քանի ցույցերից հետո, որոնց ժամանակ ցուցարարները դժգոհություն են հայտնել կառավարական չափից ավելի ծախսերի և նրա ենթադրյալ կոռումպացվածության կապակցությամբ:
«Կանաչ գոտու» բացումը բարեփոխումների մի մասն է, որոնք անցկացվում են երկրի կառավարությունն ավելի բաց դարձնելու և բյուջետային ծախսերը կրճատելու նպատակով:










































