Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հոր տունը, հայտնում է TASS-ը: Այդ մասին Օլանդը պատմել է լրագրողներին` ջրհեղեղից տուժած շրջաններ այցելության ժամանակ:
«Ինչպես գիտեք, այս շրջանում ապրում են իմ հայրը և ուրիշ բարեկամներ: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել, սակայն իմ հայրական տունը հեղեղվել է ջրով»,- ասել է Օլանդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական Ռիվյերեում ջրհեղեղի զոհ է դարձել 16 մարդ:









































