Wednesday, 01 07 2026
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

Երևանցի տաքսիստը թուրքահայից դանակի սպառնալիքով գումար է պահանջել, ապա հետապնդել է նրան ու դիտավորությամբ վրաերթի ենթարկել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի վարույթում է Էդգար Պետրոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 29-ամյա Էդգար Պետրոսյանը իր կողմից շահագործվող մեքենայով տաքսու ծառայություններ է մատուցել Թուրքիայի քաղաքացի Հալիլ Իչին:

Հերթական անգամ նրան տեղափոխելու ժամանակ գումարի պահանջով Էդգարը վիճաբանության մեջ է մտել Հալիլ Իչի հետ: Վեճի ընթացքում նա դանակ է հանել, բարձրացրել ու սպանության սպառնալիք է տվել ուղևորին:

Վերջինս, իրական ընկալելով այդ սպառնալիքը, տագնապի ու վախի ապրումներ է ունեցել, բայց կարողացել է դանակը խլել վարորդի ձեռքից, ապա դուրս գալ մեքենայի սրահից ու փախչել:

Էդգար Պետրոսյանը միացրել է մեքենայի լուսարձակները, հետապնդել է փախչող ուղևորին և դիտավորությամբ վրաերթի է ենթարկել նրան՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դեպքը տեղի է ունեցել հանրապետական հիվանդանոցից ոչ հեռու, բայց Էդգարն օգնություն չի ցուցաբերել Հալիլին, միայն մոտեցել, վերցրել է նրա դրամապանակը, որում գումար և քարտեր են եղել, և մեքենայով փախուստի է դիմել:

Էդգարը բացահայտվել է, երբ տուժողի քարտով փորձել է գումար կանխիկացնել: Բանկոմատի մոտ կատարված տեսանակարահանմանը նա ոչինչ հակադրել չի կարողացել, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և տուժողին սպանության սպառնալիք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 137 հոդվածի 1-ին մասերով:

Նախաքննական մարմինը, նկատի առնելով, որ Էդգար Պետրոսյանը ընդունել է առաջադրված մեղադրանքը, խոստովանական ցուցմունքներ է տվել,  որպես նրա խափանման միջոց է ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Այն, որ տուժողը Թուրքիայի քաղաքացի է՝ Հալիլ Ֆերմանի Իչ անուն-ազգանունով, ենթադրություն կարող էր առաջացնել, թե նա ազգությամբ էլ թուրք է:

Տուժող Հալիլը ընդհանուր իրավասության դատարան չէր եկել, նա Հայաստանում չէ, բայց դատարան էին ներկայացել տուժողի ներկայացուցիչը, ինչպես նաև բարեկամը, ով գործով վկայի կարգավիճակ ունի:

Ահա թե ինչ պարզաբանեցին նրանք այս գործով:

Իրականում տուժողը՝ Հալիլ Իչը, հայ է: Նա սասունցի է, մկրտված է հայ առաքելական եկեղեցում, նրա հայկական անունը Սարգիս է:

Սարգիսը Թուրքիայի քաղաքացի է, միաժամանակ Հայաստանում ունի կացության իրավունք:

Ըստ տուժողի ներկայացուցչի ու բարեկամի, ով շատ լավ հայերեն էր խոսում, Սարգիսը հայրենասեր, հայասեր անձնավորություն է, նա իրականցնում է հայանպաստ ծրագրեր, Հայաստանում բիզնես-գործունեություն է վարում:

Իրականում, ըստ պաշտպանական կողմի, տուժող Սարգսի ու ամբաստանյալ Էդգարի միջև պարքուպահանջային հարցեր չեն եղել:

Էդգարը Սարգսին տաքսու ծառայություններ է մատուցել: Նա, ըստ երևույթին, իմացել է, որ Սարգիսը թուրք չէ, հայ է:

Տեղեկանալով, որ Սարգիսը պատրաստվում է Հայաստանից մեկնել, Էդգարը, ըստ բարեկամի, որոշել է նրանից սպառնալիքներով գումար պահանջել: Եվ նա դանակ է հանել, դրել է Սարգսի կոկորդին, գումար է պահանջել:

Սարգիսը համարձակ կերպով կարողացել է խլել դանակը, միաժամանակ նա այդ դանակով Էդգարին չի վնասել, այլ դուրս է փախել մեքենայից, սկսել է վազելով հեռանալ:

Էդգարը, չցանկանալով նրան ձեռքից բաց թողնել, մեքենայի լուսարձակները միացրել, հետապնդել ու վրաերթի է ենթարկել Սարգսին՝ պատճառելով ծանր վնաս:

Մոտենալով իր կողմից վրաերթի ենթարկված մարդուն, Էդգարը նրան օգնություն չի ցուցաբերել, միայն վերցրել է նրա դրամապանակը ու փախել է՝ անօգնական թողնելով տուժողին:

Սարգսի բարեկամը ցավով նշեց, որ դեպքը կատարվել է հանրապետական հիվանդանոցից ոչ հեռու: Սարգսին օգնել է մեկ ուրիշ տաքսիստ՝ տուժողի խնդրանքով նրան հասցնելով բարեկամի տուն՝ Նորքի զանգված…

Ըստ պաշտպանական կողմի՝ տուժողը հիվանդանոցային ծախսեր է կատարել, օգտվում է փաստաբանական ծառայություններից, և նա պատրաստվում է քաղհայցի պահանջ ներկայացնել ամբաստանյալին:

Դատական նիստին չէր ներկայացել կալանքի տակ չգտնվող ամբաստանյալը: Հեռախոսազանգով պարզվեց, որ նա դատական այս նիստի վերաբերյալ ծանուցում չէր ստացել:

Մեղադրող դատախազը նշեց, որ եթե հաջորդ նիստին, պատշաճ ծանուցումից հետո էլ ամբաստանյալը խուսափի դատարան ներկայանալուց, կարող է քննարկվել նրան բերման ենթարկելու, ապա և խափանման միջոցը փոխելու հարցը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում