Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Չվերթից չուշանալու ժամանակը

Ադրբեջանը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Վան-Երևան չվերթը չեղյալ համարելու համար: Ինչպես հայտնի է, ապրիլին պետք է կայանար առաջին չվերթը, որը պետք է լիներ պարբերական, սակայն գրեթե վերջին պահին Թուրքիան չեղյալ համարեց պայմանավորվածությունը: Չվերթը ուներ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կարևոր նշանակություն, ինչը, սակայն, շրջվեց գլխիվայր:

Փաստացի, թուրքական կողմը, ադրբեջանական քմահաճույքի հետևանքով, կատարեց մի քայլ, որը հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի տեսանկյունից ոչ միայն ապակառուցողական է, այլ նաև ինքնին պարունակում է լարվածության որոշակի լիցքեր, որովհետև պայմանավորվածությունն այդպես անհարգալից կերպով չեղյալ հայտարարելը խոսում է հենց այդ մասին: Որ հայ-թուրքական հարաբերությունը թուրք-ադրբեջանական հարաբերության պատանդը կամ գերին է, նորություն չէ: Իհարկե, մի անգամ դա ինչ-որ առումով դրական դեր խաղաց, քանի որ չվավերացվեցին հայ-թուրքական այն արձանագրությունները, որոնցում առկա էին Հայաստանի համար ռազմավարական իմաստով, մեղմ ասած, ոչ շահեկան, իսկ ընդհանրապես գրեթե պարտվողական դրույթներ՝ բարոյական և քաղաքական իմաստով: Խոսքը թե՛ սահմանների փոխադարձ ճանաչման, թե՛ պատմաբանների ենթահանձնաժողովի, թե՛ երրորդ երկրների սահմանային անձեռնմխելիության մասին դրույթներին է վերաբերում:

Այդ գրեթե կապիտուլյացիոն դրույթներով հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար վաղ թե ուշ ունենալու էր հակառակ էֆեկտ, որովհետև չի կարող որևէ նորմալ, բանական, սեփական շահը լիարժեք գիտակցող երկիր որևէ երկրի հետ հարաբերություն կարգավորել իր ռազմավարական պոտենցիալի և առավելությունների հաշվին, որոնք ունենան անվտանգության երաշխիքի արժեք: Սակայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը լրջագույն դեստրուկցիա է մտցնում հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարում և թույլ չի տալիս, որպեսզի այդ հարաբերությունը հնարավոր լինի ծավալել թեկուզ փուլային, թեկուզ դրվագային տրամաբանությամբ, ինչն անհրաժեշտ է թե երկու երկրների, թե տարածաշրջանի զարգացման հեռանկարի տեսանկյունից: Վան-Երևան չվերթի պատմությունը դրա հերթական խոսուն վկայությունն էր՝ գլոբալ խոչընդոտի մի հերթական դրվագ, որը, անշուշտ, պետք է լուրջ հետևությունների տեղիք տա ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ առաջին հերթին տարածաշրջանի կայունության և հեռանկարի համար մտահոգ գործընկեր գերտերությունների, միջազգային քաղաքականության կենտրոնների համար, որոնք շահագրգիռ են հայ-թուրքական կարգավորման և տարածաշրջանի համար դրա բարերար ազդեցության հեռանկարով:

Այստեղ անհրաժեշտ է անել մի քանի հետևություն: Նախ` Ադրբեջանը հանդիսանում է կովկասյան հեռանկարները արգելակող լրջագույն գործոն: Երկրորդ` պաշտոնական Անկարան չի ցուցաբերում կամք և ցանկություն դուրս գալ այդ գործոնի ազդեցությունից, ավելին` օգտագործում է Ադրբեջանին, անուղղակիորեն և ուղղակիորեն նաև Ղարաբաղի խնդիրը ապակառուցողականության սեփական չափաբաժինն արդարացնելու համար: Սա վաղուց արդեն հայ-թուրքական հարաբերության կամ զուտ տարածաշրջանի խնդիր չէ, այլ միջազգային քաղաքականությանն առնչվող հարց, քանի որ Հարավային Կովկասում հասունանում են բավական թեժ զարգացումներ, որոնք փաստացի հրահրվում են նաև հենց Թուրքիայի գործողություններով: Իսկ տարածաշրջանի թեժացումը ենթադրում է ձախողումներ այլ, ներկայումս առավել կարևոր ուղղություններում, որտեղ հասունացել են գլոբալ անվտանգության խնդիրներ: Այս պայմաններում, Հարավային Կովկասի կայունությունը այդ խնդիրները արդյունավետ կերպով լուծելու միակ երաշխիքն է, քանի որ կովկասյան ապակայունացումը առաջացնելու է լուրջ խոչընդոտներ թե իրանական, թե սիրիական ուղղություններում` թույլ չտալով ավարտին հասցնել այդ խնդիրների լուծումը:

Սրանով առաջին հերթին պետք է մտահոգված լինի Արևմուտքը, որը Հարավային Կովկասում դեռևս չունի բավարար ներկայացվածություն՝ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքի, այդ դաշինքին Ռուսաստանի հնարավոր աջակցության հանդեպ մրցունակ լինելու տեսանկյունից: Այսինքն` տարածաշրջանային ապակայունությունը կհանգեցնի Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերի զգալի թուլացման: Դա էլ իր հերթին շղթայական ռեակցիայով անդրադառնալու է նաև հարակից տարածաշրջանների վրա:

Իսրայելն ու Վրաստանը այդ հարցում չեն կարող Կովկասում լինել Արևմուտքի հուսալի դաշնակիցներ և ապահովել ուժերի հավասարակշռություն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև: Որքան էլ Իսրայելի տարածաշրջանային ներգրավվածության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերության ջերմացման միջոցով փորձ է արվում, այսպես ասած, սեպ խրել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Իրան թեկուզ կարճաժամկետ ստրատեգիական համաձայնությունների հեռանկարի միջև, այնուհանդերձ այդ փորձը չի ավարտվելու հաջողությամբ, քանի որ Վրաստանը արևմտյան դաշնակցությունը լքելու և քառյակին միանալու առաջնային հավակնորդ է, եթե հաշվի առնենք այն, որ այդ գործընթացներում Չինաստանի ակնհայտ աջակցությունը լինելու է, իհարկե, ամենևին ոչ արևմտյան հանրույթի օգտին:

Եվրոպան չի կարող լինել ամերիկա-իսրայելական դաշինքի հուսալի դաշնակից՝ նկատի ունենալով ֆինանսական ճգնաժամը և նաև եվրոպական քաղաքականության առանցքի բացակայությունը` որպես այդպիսին: Դա նշանակում է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը համատեղ ուժերով տարածաշրջանից դուրս մղելով արևմտյան հանրույթին՝ որպես մրցունակ գործոն, հետո ձեռնամուխ են լինելու միմյանց միջև հարաբերությունների պարզաբանմանը, կռվի հիմնական թատերաբեմ դարձնելով Հայաստանը: Այսինքն` այստեղ համընկնում են տարածաշրջանային պատերազմից խուսափելու արևմտյան և հայաստանյան շահերը: Հայաստանի շահը տվյալ դեպքում պահանջում է բավական կոշտ արձագանք Թուրքիայի ապակառուցողական տրամադրվածության հանդեպ, քանի որ այստեղ ոչ թե կրտսեր եղբոր քմահաճույք է, այլ թուրք-ադրբեջանական մտածված մարտավարություն, որը քայլ առ քայլ քանդում է տարածաշրջանային խաղաղության և կայունության փխրուն հիմքը: Հայաստանն ու Արևմուտքը պետք է այդ հարցը դարձնեն լրջագույն քննարկման առարկա` հիմքում դնելով, իհարկե, առաջին հերթին ռազմական անվտանգության խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում