Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի իմպլեմենտացիան՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Իրանի խորհրդարանում քվեարկությունը կայացել է հանձնաժողովի զեկույցին պատգամավորների ծանոթությունից հետո: Հանձնաժողովն ստեղծվել է հուլիսին՝ համաձայնագրի տեքստն ուսումնասիրելու համար:
Նշվում է, որ կիրակի օրը ձայների մեծամասնությամբ ընդունված օրինագիծը երկրի կառավարությանը հնարավորություն է տալիս կամավոր իրականացնել Իրանի հարցով գործարքի պայմանները՝ համաձայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի բանաձևերի:
Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցյակ»-ը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կնքել են հուլիսի 14-ին:









































