Սիրիայում հարվածային ավիացիայի ռուսական խմբավորումը կիրառում է մեծ ճշգրտության X-29L հրթիռներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Օդատիեզերական ուժերի գնդապետ Իգոր Կլիմովին:
Նրա խոսքով՝ X-29L դասի «օդ-մակերևույթ» հրթիռն ունի ինքնուրույն նշանառման լազերային գլխիկ: «Երբ տեղի է ունենում արձակումը, օդաչուն լուսավորում է թիրախը լազերային նշանառությամբ, իսկ այդ ընթացքում ինքնաթիռը կարող է շարունակել մանևրը»,- ասել է Կլիմովը:
Հրիթիռը հարվածում է թիրախին պլյուս-մինուս 2 մետրի ճշգրտությամբ: Հրթիռի մարտական մասի զանգվածը 500 կգ է:







































