Անիմացիայի հնարավորություններն այսօր գործնականում անսահմանափակ են, իսկ ահա մուլտիպլիկացիոն արվեստի արշալույսին նկարիչները ստիպված էին օգտվել իրենց հասանելի նվազագույն միջոցներից:
Ալիսային՝ համանուն մուլտֆիլմի հերոսուհուն, նկարելու համար Ուոլթ Դիսնեյի անիմատորները սկզբում յուրաքանչյուր դրվագի համար լուսանկարում էին իրական մոդելի, հետո միայն ստանում նրա կերպարը: Հրաշքների աշխարհում հայտնված հերոսուհու նախատիպը դարձավ դերասանուհի Քեթրին Բոմոնթը՝ գրում է kulturologia.ru-ն:

















































