Լիտվայի Կլայպեդա քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել:
56 կգ քաշային Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Պոկում վարժությունում Սմբատը ցուցադրել է 5-րդ արդյունքը, հրում վարժությունում՝ նվաճել փոքր ոսկե մեդալ:
Մրցաշարում հանդես է գալու նաև 94 կգ քաշային հայ ծանրորդ Միքայել Միքայելյանը:






































