Այսօր Վրաստանում նշվում է Վրացական գինու օրը՝ գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Ինչպես նշում է Գինու ազգային գործակալությունը, Վրացական գինու օրը հաստատվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ և առաջին անգամ նշվել է անցյալ տարի:
Վրացական գինու օրը կսկսեն նշել Գինու ազգային գործակալությունում վրացական գինու կենտրոնի բացմամբ: Կենտրոնն ունի թանգարան, որտեղ կներկայացվեն գյուղատնտեսական գործիքներ՝ կապված խաղողագործության և գինեգործության հետ:
Նախատեսված են նաև թեմատիկ միջոցառումներ, այդ թվում՝ գինիների շքերթ, որը տեղի կունենա Թբիլիսիի Վարդերի հրապարակում, ժամը 11:00-ին: Այնտեղ կկազմակերպվի նաև գինիների համտեսում, ինչպես նաև գինու թեմային առնչվող գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Վրաստանի օդանավակայաններ ժամանող հյուրերին այսօր կհանձնեն հուշանվերներ և կառաջարկեն համտեսել վրացական գինի:








































