Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Դիստանցիոն պատերազմ. բլից-կրիգ ԼՂՀ-ում չի ստացվելու. Armtimes.com

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ Armtimes.comի հետ զրույցում հայտարարել է, որ սրընթաց պատերազմ Արցախում չի ստացվելու:

Պարոն Բաբայան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որՂարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ինչին Ադրբեջանիարտգործնախարար Մամեդյարովը ՄԱԿի ամբիոնից կտրուկ արձագանքեց: Արդյոք Սարգսյանի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ առաջինը հենց ՀՀն կճանաչի ԼՂՀն:

– ՀՀ-ն չպետք է առաջինը ճանաչի, աշխարհի պետությունները պետք է ճանաչեն: Ինչ վերաբերում է հայտարարությանը, սա այն է, ինչ մենք ասում ենք՝ գոյություն ունի մեկ ընդհանուր հայրենիք, դա Հայաստանն է, որը բաղկացած է մեր 2 անկախ պետություններից: Սակայն հետաքրքիր է, որ որոշ հայտնի պրովոկատորներ, թե՛ ներսում, թե՛ դրսում, ասում են, որ Արցախը ՀՀ-ի մարզ է, այսպիսով հարված էին հասցնում մեզ՝ հասկանալի պատճառներով: Ադրբեջանը նույնիսկ տերմինաբանորեն ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է որպես հայ-ադրբեջանական՝ իմանալով, որ դա շատ վտանգավոր է, որ ժողովուրդները թշնամանան: Իրենց սեփական ժողովրդին դարձրել են մոլագար, ֆաշիզմ են ներշնչում իրենց մատաղ սերնդին: Բացի այդ, նույն Ադրբեջանը եւ Թուրքիան, քանի՜ անգամ են Դեմիրելը, Օզալը, էրդողանը, Էլչիբեյը, Հեյդար Ալիևը ասել, որ մի ազգ են, երկու պետություն: Ինչո՞ւ այդ ժամանակ Մամեդյարովը չէր խոսում, այսինքն, ինչ կարելի է իրենց, չի կարելի մե՞զ:

Այս ընթացքում սահմանային իրավիճակը համեմատաբարխաղաղ էր Նախիջևանի կողմից, բայց այսօր (երեկ) հայտնի դարձավ, որ այնտեղ էլ է դիվերսիոն փորձ կատարվել: Սա ինչպե՞ս կբացատրեք:

– Նախիջեւանը, լինելով մեր պատմական կարեւորագույն տարածքներից մեկը, վերածվել է մի հենակետի, որտեղից Ադրբեջանին զենք է մատակարարվում: Այնտեղից նաև վարձկաններ էին գալիս Ադրբեջան և պատերազմում Արցախի դեմ: Այսպիսի փաստեր կան: Ակնկալել, որ այդտեղից որեւէ խախտում կամ դիվերսիոն փորձ չի լինելու, ճիշտ չէ: Իհարկե, լինելու է, որովհետև սա ադրբեջանական պետության ընդհանուր տրամաբանության մեջ է մտնում:

Թուրքիան իրեն համարում է Նախիջեւանի ինքնավարհանրապետության երաշխավորը. չի՞ նշանակում սա, որ  հենցԹուրքիան է բացահայտ միջամտում սահմանային այս գործողություններին:

– Իհարկե, միջամտում է և չի թաքցնում: Թուրքիան ունի շատ բացասական դերակատարություն՝ ե՛ւ թուրքական զենք են վաճառում ու նվիրում Ադրբեջանին ե՛ւ թուրք գեներալներն են ամեն օր ադրբեջանցիների հետ կապ հաստատում, այնտեղ աշխատում, ծառայում: Մի մոռացեք, ի վերջո, որ հենց Թուրքիան է ստեղծել Ադրբեջանը և թուրքական զենքի շնորհիվ է ստեղծվել Ադրբեջան կոչված արհեստական պետությունը: Եվ հիմա նրանք շարունակում են իրենց ապակառուցողական քաղաքականությունը նաեւ Նախիջեւանի ուղղությամբ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ երբ մենք ասում ենք, որ ռազմական ճանապարհը լուծում չէ, դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով, սա նաև վերաբերվում է այսպիսի լարվածությունների: Եթե լինի պատերազմ Արցախի և Ադրբեջանի միջեւ, բնական է, որ այստեղ կամա, թե ակամա միջամտելու են ե՛ւ գերտերությունները ե՛ւ տարածաշրջանային պետությունները՝ նույն Թուրքիան… Հետևաբար, սա կլինի նաեւ հարձակում Հայաստանի դեմ: Նույն Ադրբեջանում ապրում են բազմաթիվ ազգեր՝ թալիշները, լեզգիները, որոնք կարող են ոտքի կանգնել, ինչը եղել է արցախյան առաջին պատերազմում: Թալիշներին օգնելու կգան Իրանից, սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը ուզած, չուզած կմիջամտեն, այնուհետեւ Ամերիկան, որովհետեւ Վրաստանում կարող են լինել լուրջ հայ-ադրբեջանական բախումներ, եւ սա ողջ տարածաշրջանը կներքաշի: Ադրբեջանը երբ պարտվում էր արցախյան պատերազմում, լեզգիները թղթի վրա Լեզգիստան պետություն էին հռչակել, իսկ թաշիլները 20-րդ դարում 2 անգամ են պետականություն հռչակել՝ 1919-ին եւ 1993-ին՝ երբ Արդբեջանը պարտվում էր Արցախում: Սա ավելի մեծ պատերազմ կարող է լինել, քան իսլամական պետության, քան Սիրիայի փլուզումը, Իրաքը, Աֆղանստանը: Որևէ մեկը չի ուզում, որ նման մի թեժ կետ բացվի, որը կարող է բերել 3-րդ համաշխարհային պատերազմի: Կարծում եմ, միջազգային հանրությունը լավ է պատկերացնում սրա հետևանքները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում