Սիրիայում ռուսական օդուժն ավելի քան 60 թռիչք է իրականացրել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության 50 օբյեկտների ենթակառույցները կործանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ բաժանմունքի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, գրում է RIA Novosti-ն:
Նշենք, որ Ռուսաստանը չորեքշաբթի օրվանից սկսել է թիրախային հարվածները ԴԱԻՇ-ի օբյեկտներին:
Կարտապոլովի խոսքերով` ՌԴ օդուժը 3 օրվա ավիահարվածների ընթացքում քայքայել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների նյութատեխնիկական բազան Սիրիայում և նվազեցրել նրանց մարտական պոտենցիալը:
«Հարվածները «Հմեյմիմ» ավիաբազայից շուրջօրյա հասցվել են Սիրիայի ողջ տարածքում: 3 օրվա ընթացքում մեզ հաջողվեց քայքայել ահաբեկիչների նյութատեխնիակակն բազան և զգալիորեն նվազեցնել նրանց ռազմական պոտենցիալը»,- ասել է նա:








































