Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ «արքայական ակումբ»-ին դիմակայություն է սպասվում շատ հզոր մրցակցի դեմ:
«Գիտեմ, որ «Ատլետիկո»-ն մեծագույն ակումբ է և հիանալի կազմ ունի: Մեզ դիմակայություն է սպասվում հզոր և լավ կազմակերպված թիմի հետ:
«Ատլետիկո»-ի մասին կարծիքս չեմ փոխել: Չնայած այդ թիմի վերջին անհաջողություններին, մեզ դիտարժան դերբի է սպասվում: «Ատլետիկո»-ն բարձրակարգ ակումբ է և մեզ համար դժվար կլինի»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































