Հայտնի Ռոքֆելլերների ընտանիքի ժառանգ Սթիվեն Կլարկ Ռոքֆելլերը կարող է Ռուսաստանում նավթի հանքավայրեր ձեռք բերել՝ գրում է Kommersant-ը:
Նրա Rockefeller Oil Company-ն ՎՏԲ-ի հետ պայմանավորվել է «Տեխնեֆտինվեստը» 100 տոկոսով ձեռք բերելու մասին, որին է պատկանում 7 բլոկ՝ 180 մլն տոննա նավթի և 20 մլրդ խորանարդ մետր գազի ընդհանուր պաշարով: Հանքավայրերի մի մասում արդեն կատարվում է արդյունահանում:
Գործարքի արժեքը կկազմի շուրջ 1 մլրդ դոլար:








































