Իսպանիան և Ռումինիան ՄԱԿ-ում բարձրաձայնել են միջազգային ահաբեկիչների համար տրիբունալ ստեղծելու նախաձեռնության մասին: vnews.agency-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մարգալլան Նյու Յորքում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:
«Լիովին աջակցում ենք մեր ռումինացի գործընկերներին և այդ նախաձեռնությունը դնում ենք ՄԱԿ-ում քննարկման: Հիմա ХХI դարն է, իսկ աշխարհում մինչև հիմա միջազգային դատարան չկա ահաբեկիչների համար, որոնք կարող են անպատիժ մնալ»,- ասել է Մարգալլան:
«Դատական գործընթացները հիմնված կլինեն Հաագայի տրիբունալի իրավաբանական հիմքի վրա: Այդ դատարանը աշխարհի երկրներին կօգնի այն պահերին, երբ նրանք հնարավորություն չունեն օրենքի ողջ խստությամբ պատժելու ահաբեկիչներին»,- հավելել է Մարգալլան:









































