Լոնդոնը մտադիր է ակտիվացնել բանակցությունները ԵՄ ղեկավարության հետ` Թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ: Եթե փոփոխությունների շուրջ համաձայնության չհասնեն, երկրի բնակչությունը 2017 թվականին կարող է քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու օգտին, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը` բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Նա ավելացրել է, որ չնայած Լոնդոնը կարող է Եվրամիության կազմից դուրս էլ գոյատևել, այնուամենայնիվ ավելի լավ կլինի, որ մնա նրա կազմում:









































