Մյունխենի «Բավարիա»-ի և Շվեյցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդի կարծիքով՝ մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին չի կարելի համեմատել Լիոնել Մեսսիի կամ Քրիշտիանու Ռոնալդուի հետ, ովքեր համապատասխանաբար ներկայացնում են «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը:
«Այն, ինչ կատարվեց վերջին օրերին, փոքրիկ հրաշք է: Լևանդովսկին պատմություն է կերտում: Եթե նա կայունություն ցուցադրի և շարունակի հաճախ գոլեր խփել, ապա կդասվի աշխարհի լավագույն հարձակվողների թվին: Ակնհայտ է, որ Գվարդիոլայի խաղային համակարգում Ռոբերտն իրեն ավելի լավ է զգում:
Սակայն, բնականաբար, նրան չի կարելի համեմատել Մեսսիի կամ Ռոնալդուի հետ: Դա այլ մակարդակ է»,- tz-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:








































