Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իր կարծիքն է հայտնել Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 4-ին, Լոնդոնում:
«Իմ կարծիքով՝ Վենգերը հիանալի աշխատանք է կատարում: Եթե դա այդպես չլիներ, նա այսքան երկար տարիներ չէր մարզի «Արսենալ»-ը: Վենգերին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն եմ համարում: Լավագույնը Ալեքս Ֆերգյուսոնն է, ինչի մասին խոսում են նրա տիտղոսները:
Հեշտ է քննադատել Վենգերին: Նրա թիմը տիտղոսներ չի նվաճում: Բայց երբ մարզչի աշխատանքից բոլորը՝ ակումբի ղեկավարները, երկրպագուները, խաղացողները գոհ են, ուրեմն նա գերազանց է կատարում իր աշխատանքը»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































