ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը անցկացված մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ երբ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում Սիրիայում, նա տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի և Բաշար Ասադի ռեժիմի չափավոր հակառակորդների միջև։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Նրանց (Ռուսաստանի) տեսանկյունից նրանք բոլորն ահաբեկիչներ են»,- ասել է Օբաման։
Օբաման ընդգծել է, որ հարվածներ հասցնելով սիրիացի նախագահի չափավոր հակառակորդներին՝ Ռուսաստանը հետաձգում է խնդրի քաղաքական լուծումը և միայն նպաստում ԴԱԻՇ-ի ամրապնդմանը։










































