Sony Pictures Entertainment կինոընկերությունը YouTube-ի իր էջում հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտոր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը, հայտնում է Lenta.ru-ն:
75-վայրկյանանոց հոլովակում ցուցադրվում է Դենիել Քրեյգի դերակատարմամբ Բոնդի պայքարը «Սպեկտոր» հանցագործ կազմակերպության դեմ: Գործակալը մի քանի անգամ բախվում է Ֆրանց Օբերհաուզերի հետ, որի դերը խաղում է ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը, որ հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» և «Ազատագրված Ջանգոն» ֆիլմերից:









































