ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովագրության ինստիտուտը (IIHS) որոշել է լավագույն ավտոմեքենաները սկսնակ վարորդների համար, հայտնում է Autonews-ը:
«Մեծ ավտոմեքենաներից» ամենաանվնասը ամերիկացիները համարում են Volvo S80-ը, Mercedes E-Class-ը և Infiniti Q70-ը:



Միջին չափսի մոդելներից փորձագետները առանձնացրել են Volkswagen Jetta-ն, Audi A4-ը և Kia Optima-ն:



SUV դասի կոմպակտ մեքենաներից լավագույնները հեղինակները համարում են Volkswagen Tiguan-ը, Subaru Forester-ը և Mitsubishi Outlander-ը:



Ցուցակը կազմելուց հաշվի է առնվել մեքենաների չափերը, հզորությունները, ինչպես նաև անվտանգության համակարգը: Բացի այդ, վերլուծվել են տարբեր մոդելների ավտոմեքենաների հետ տեղի ունեցած վթարների քանակը:











































