Իսպանիայի Պրիմերայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն ճանաչվել է Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Պրիմերայի մեկնարկային 6 տուրում հարձակվողը 3 գոլ է խփել ու կատարել 2 գոլային փոխանցում։
Հավելենք, որ «Սելտա»-ն վաստակած 14 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է։






































