Առնվազն 505 երեխա է զոհվել և 702-ը վիրավորվել այս տարվա մարտից, երբ սկսվել է Եմենում հակամարտության սրումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլերակը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Եմենում մոտ 10 մլն երեխա, ովքեր 18 տարեկանից ցածր տարիքի բնակչության 80 տոկոսն են, մարդասիրական օգնության կարիք ունեն»,- նշել է նա՝ հավելելով, որ ավելի քան 1.7 մլն երեխա ենթարկվում են թերսնման ռիսկին։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում եռակի մեծացել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը, ովքեր ենթարկվում են ծայրահեղ թերսնման ռիկսին՝ 160 հազարից հասնելով 537 հազարի։








































