Սահմանամերձ գյուղերի այն դպրոցներում, որտեղ լարվածության պատճառով դասերն ընդհատվել էին, ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, մի շարք դպրոցներ կստանան ուսումնական գույք և համակարգիչներ:








































