France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թալիբան» ահաբեկչական շարժումը ստանձնել է Աֆղանստանում Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։
Թալիբները հայտարարել են, որ իրենք են կործանել ինքնաթիռը։ Միևնույն ժամանակ Պենտագոնի տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը չի կործանվել։
С-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի արևելքում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ։ Ինքնաթիռում եղել է 11 մարդ՝ 6 ամերիկացի զինծառայող ու միջազգային հակաահաբեկչական դաշինքի 5 քաղաքացիական աշխատակից, որոնք բոլորն էլ զոհվել են։ Բացի այդ, զոհվել է Աֆղանստանի երեք քաղաքացի, որոնք ինքնաթիռի կործանման պահին եղել են գետնի վրա։










































