Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հաղթահարել սիրիական հակամարտությունը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Կանցլերն այս մասին հայտարարել է արևելյան Գերմանիայում փախստականների ճգնաժամի մասին ելույթում, որով հանդես է եկել Բեռլինյան պատի անկման գալիք 25-ամյակի առիթով անցկացված միջոցառման ժամանակ։
«Դա հատկապես ճիշտ է Սիրիայի հարցում, որտեղ լուծումը կարող է գտնվել ռուսների հետ և ոչ առանց Ռուսաստանի»,- նշել է Մերկելը։









































