Սպիտակ տունը չի բացառում, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանը կարող է ունենալ դիվանագիտական հետևանքներ, այդ թվում՝ միջազգային մեկուսացում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին։
«Այդ հետևանքները կարող են շատ ավելի խորը լինել, քան պարզապես դիվանագիտական հետևանքներն են, որոնք կարող է սահմանել միջազգային հանրությունը»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը դա չի բացառում։ Էռնեստը հավելել է, որ նման հետևանքների թվում է միջազգային մեկուսացումը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սպիտակ տան կարծիքով՝ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունները կարող են ձգձգել հակամարտությունը։









































