Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ստեղծել զենքի և թեթև սպառազինության անօրինական առևտրի դեմ պայքարի գլոբալ գործընկերություն։ Հենց անօրինական առևտուրն է դարձել փախստականների ճգնաժամի պատճառներից մեկը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Հրազենն ու թեթև սպառազինությունը գտնվում են ոչ պետական խաղացողների ձեռքում։ Դրանք մարդկությանը վիթխարի տառապանք են պատճառում, իսկ սպառնալիքը, որը ներկայացնում է հրազենն ու թեթև սպառազինությունը, 60 մլն մարդկանց տեղաշարժման պատճառներից մեկն է, ինչին այսօր բախվել է Եվրոպան»,- ասել է Շտայնմայերը։
Նրա խոսքով՝ դա գլոբալ խնդիր է, որը պետք է լուծել գլոբալ գործընկերությամբ։










































