Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը, տեղեկացնում է Independent-ը:
Ըստ անգլիացու խոսքերի՝ նա կցանկանար Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեին իր նախկին ակումբները:
«Իմ կարծիքը և իրականությունը կարող են չհամապատասխանել միմյանց: Ցանկանում եմ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեն իմ նախկին ակումբները»,- հայտարարել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ վերջինս հանդես է եկել «Միլան»-ում, ՊՍԺ-ում և «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:






































