Մինչև տարեվերջ ծովային ճանապարհով եվրոպական երկրներ կժամանեն 700 հազար ներգաղթյալներ՝ նախկինում սպասվող 400 հազարի փոխարեն։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը։
«Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը ծրագրում է, որ 2015-ին 700 հազար մարդ ապաստան և միջազգային պաշտպանություն կփնտրի Եվրոպայում»,- վարչության տվյալներն է փոխանցում Reuters գործակալությունը։
Սպասվում է, որ ևս 700 հազար ներգաղթյալ ԵՄ երկրներ կժամանեն հաջորդ տարի։







































