«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով հաղթանակ է պարգևել իր թիմին Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղում, հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքից:
Արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ թիմի համար շատ կարևոր էին վաստակած երեք միավորները:
«Երեք միավորները ծայրահեղ անհրաժեշտ էին: Ծայրահեղ դժվար էր, բայց կարևոր էր, որ մենք հաղթանակի հասանք: Առա՛ջ, «Սիթի»»,- Twitter-ի իր էջում գրել է Ագուերոն:









































