ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 1-ին հրաման է ստորագրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ ստեղծելու» մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի, հաստավել են «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ», «Բշժկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ», «Հասարակական գիտություններ», «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտական փորձագիտական խորհուրդների կազմերը:









































