Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հունվարին ՀՅԴ-ն կվերադառնա կոալիցիա

Գրեթե մեկ տարի առաջ՝ անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին, տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ-ն լքում է ընդդիմադիր քառյակը, ինչն անմիջապես հաստատեցին ՀՅԴ ներկայացուցիչները: Մեկ տարի անց արդեն ավելի հստակ խոսվում է այն մասին, որ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններից հետո կվերադառնա իշխանական կոալիցիա:

Կլինի դա կոալիցիա, թե ազգային համախմբման կառավարություն՝ էական չէ, բայց որ ՀՅԴ-ին հետ կվերադարձնեն 2009թ. ապրիլից հետո հանձնված նախարարական և մարզպետական պաշտոնները՝ այլևս կասկածի ենթակա չէ: Հարցը ընդամենը ժամկետի մեջ է: ՀՅԴ ներկայացուցիչները մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ ըստ պայմանավորվածության՝ իրենց վերադարձը տեղի կունենա ամանորյա տոներից հետո:

ՀՅԴ-ն ընդդիմադիր քառյակը լքեց պատճառաբանելով, որ մտադիր չէ մասնակցել քառյակի անունից կազմակերպվող հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքների ժամանակ քառյակի մյուս անդամ կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում էին քննադատել սահմանադրական փոփոխությունները: Դաշնակցականները հայտարարեցին, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին, և այդ պատճառով չեն կարող լինել այդ փոփոխությունների դեմ պայքարող ուժերի հետ: Պարզ էր, որ հարցը սահմանադրական փոփոխությունները չեն, ուղղակի ՀՅԴ-ն իր համար ռազմավարական ընտրություն է կատարել:

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը հայտարարում էին, որ իրենք դեմ են այդ փոփոխություններին ոչ թե այն պատճառով, որ դեմ են կառավարման համակարգի փոփոխությանը կամ Սահմանադրության նախագծի առանձին հոդվածների, այդ ժամանակ Սահմանադրության նախագիծը ընդհանրապես պատրաստ էլ չէր, այլ որովհետև համարում էին, որ այդ փոփոխությունների նպատակը իշխանության վերարտադրությունն է, իսկ իրենք պետք է պայքարեն վերարտադրության դեմ:

Դուրս գալով քառյակից և կողմ արտահայտվելով սահմանադրական փոփոխություններին՝ ՀՅԴ-ն, ըստ էության, անցավ իշխանության կողմը, դրանով ծանր բարոյական հարված հասցնելով իր նախկին դաշնակիցներին: Դաշնակցականներին սկսեցին քննադատել, նույնիսկ սպառնալ, որ սխալ ընտրություն են կատարել, որ հետո շատ են զղջալու դրա համար, բայց ՀՅԴ-ն կատարել էր իր ընտրությունը: Ժամանակը ցույց տվեց, որ ՀՅԴ-ն չի սխալվել իր ընտրության մեջ: Ավելին՝ բախտի քմահաճույքով նույն ՀՅԴ լիդերները փետրվարի 12-ին ակտիվորեն լծվեցին Գագիկ Ծառուկյանի փրկության գործին՝ նրա համար միջնորդելով Սերժ Սարգսյանի մոտ, ինչի դիմաց Ծառուկյանը վարձահատույց եղավ ՀՅԴ-ի երիտասարդական, կրոնական և քաղաքական կառույցներին դրամական ահռելի միջոցներ հատկացնելու ձևով:

Դեկտեմբերին, երբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա, և նոր Սահմանադրությունը կընդունվի, ՀՅԴ-ն կստանա դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին իր կատարած ընտրության գինը: ՀՅԴ ներկայացուցիչներն ասում են, որ ըստ պայմանավորվածության՝ իրենց կվերադարձվի երեք նախարարական պորտֆել, երկու մարզպետի պաշտոն, մի քանի փոխնախարարի և վարչության պետերի պաշտոններ: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՀՅԴ-ին բաժին կհասնի նաև մեկ փոխվարչապետի պաշտոն:
Շա՞տ է սա, թե՞ քիչ: Այս հարցին կարելի է պատասխանել միայն տեսնելով, թե ինչ վիճակում հայտնվեցին քառյակի մյուս երեք անդամները և ինչ ստացան նրանք շարունակելով պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ:

Քառյակի առանցքը կազմող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես հեռացվել է քաղաքականությունից, կուսակցության խորհրդարանական խմբակցության բազմաթիվ անդամներ լքել են այն, իսկ կուսակցության քաղաքական ազդեցությունը էականորեն նվազել է: Ի վերջո, ԲՀԿ-ն դարձել է սահմանադրական փոփոխությունների կողմնակից:

Եռյակի մյուս անդամ ՀԱԿ-ի վիճակը ևս նախանձելի չէ. այս կուսակցությունը թեև շարունակում է պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ, սակայն չունենալով մարդկային և ֆինանսական ռեսուրսներ, զրկվելով քարոզչական ռեսուրսի զգալի մասից՝ ստիպված է բավարարվել միայն հայտարարություններ տարածելով և ֆեյսբուքյան անվճար տարածքում ինքնադրսևորվելով:

«Ժառանգությունը» ավելի ծանր վիճակում է, քանի որ այդ կուսակցությունը գրեթե դադարել է գոյություն ունենալ, կուսակցությունից դուրս է եկել խորհրդարանական խմբակցության ղեկավարը, իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ գտնվում է Արևմտյան Հայաստանում, քան Հայաստանի Հանրապետությունում:

Ինչպես տեսնում եք, ՀՅԴ-ն այդ համեմատության մեջ ոչ միայն ոչինչ չի կորցրել, այլ շուտով ձեռք կբերի նաև նախարարական և այլ պաշտոններ:

Ի դեպ, ՀՅԴ-ի իշխանություն մտնելուց հետո կարող է լուծվել նաև նախկին ՀՅԴ-ական Ռուբեն Հակոբյանի հարցը ևս: Նա 2009թ., երբ ՀՅԴ-ն հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին, ստիպված եղավ թողնել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսի պաշտոնը և վերադառնալ Հայաստան: Հիմա, երբ ՀՅԴ-ն կրկին վերադառնում է կոալիցիա, Հակոբյանը կարող է ակնկալել վնասի փոխհատուցում, չնայած ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ դեմ են դրան՝ համարելով, որ Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից և անդամագրվել է «Ժառանգությանը»: Բայց Հակոբյանը արդեն ուղղել է իր սխալը՝ դուրս գալով նաև «Ժառանգությունից», իսկ ՀՅԴ վերադառնալու անհրաժեշտություն չկա, քանի որ նախկին դաշնակցական ուղղակի չի լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում