1975 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 1-ին նշվում է Երաժշտության միջազգային օրը, որը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Միջազգային երաժշտական խորհուրդը: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Երաժշտության միջազգային օրը նշելու նախաձեռնողներից մեկը կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է:
Տոնը նշվում է ամեն տարի ողջ աշխարհում՝ մեծ համերգային ծրագրերով և այլ տոնական միջոցառումներով:









































