Wednesday, 15 07 2026
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը

Ազգայնացումը լավագույն լուծումը չէ, լավագույն լուծումը լավ կառավարումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 

-Պարո՛ն Նազարյան, այսօր պարզ դարձավ, որ աուդիտորական ընկերությունը հիմնավոր էր համարել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու ՀԾԿՀ որոշումը։ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև աուդիտի իրականացումը սակագնի բարձրացման բեռն իր վրա է վերցնում կառավարությունը։ Հնարավո՞ր է, որ այս եզրակացությունից հետո իրավիճակ փոխվի և հասարակության համար սակագինը բարձրանա, այսինքն՝ սուբսիդավորումը դադարեցվի։

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև սուբսիդավորումը կառավարության որոշմամբ է տրվում։ Դուք պետք է դիմեք կառավարության համապատասխան մարմիններին, ինչու չէ՝ վարչապետին, նա կպատասխանի այդ հարցին։

Ի սկզբանե, որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, իմ սրտով չէր այս աուդիտը, մի պարզ պատճառով, որովհետև սա նշանակում էր, որ կասկածում են մեր պրոֆեսիոնալիզմի վրա։ Բայց կար լարված իրավիճակ, հանրությունը կասկածում էր, չէր ընդունում, իշխանություններն էլ պետք է համարժեք քայլ անեին, հանգուցալուծեին իրավիճակը։ Հիմա այս խորհրդատվական ընկերությունը, կարծում եմ, աշխարհի լավագույն 5 խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը լավագույնս տիրապետում է իր մասնագիտական բոլոր նյուանսներին, իր բոլոր հանդիպումների ժամանակ, և՛ մեզ հետ, և՛ համակարգի այն ընկերությունների հետ, որոնց հետ նա ցանկություն ունեցավ հանդիպել և անգամ թույլ չտվեց, որ մենք մասնակցենք այդ հանդիպումներին։ Ես նրանց հետ չեմ էլ շփվել, մեր աշխատակազմն է շփվել։ Մեզնից պահանջեցին բազմաթիվ հարցեր՝ գրավոր, բանավոր, մոտ 4 հազար էջանոց պատասխան ենք ուղարկել գրավոր, 2010 թվականից սկսած՝ մեր բոլոր հայտերի ու հիմնավորումների մասին։

Ինչ վերաբերում է եզրակացությանը, այդ մասին ես կլռեմ, կոռեկտ չեմ համարում պատասխանել, թող մեր ժողովուրդը պատասխանի։

-Երեկ մեզ հետ զրույցում Սամվել Կարապետյանը նշել է, որ ՀԷՑ-ն ունի ոչ թե ազգայնացման, այլ արդիականացման խնդիր։ Արդեն ակնհայտ է, որ ՀԷՑ-ը հենց «Տաշիր գրուպ»-ին է պատկանելու։ Ընկերությունը, որն այդ ոլորտում փորձ չունի, կկարողանա՞ այս ճգնաժամից դուրս բերել ՀԷՑ-ը։

-Ես ունեմ իմ ընդգծված կարծիքը. սեփականատիրոջ համար փորձ ունենալն այդքան էական չէ, որովհետև սեփականատերը փոխվում է, բայց ընկերությունը մնում է նույնը։ Մենք ինչպես ունեինք ՀԷՑ-ը, այնպես էլ կշարունակի այդ ընկերությունը կոչվել իր բոլոր ձևի ու բովանդակության մեջ։ Լիցենզիան ստացել է ՀԷՑ-ը և այդ լիցենզիան նույնությամբ նոր սեփականատերը, որպես համապարտ պատասխանատվության կրող, պարտավոր է իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք ունեցել է «Ինտեր ՌԱՕ»-ն և դրանից առաջ նախկին սեփականատերը։ Բայց եթե ցանկություն, սրտացավություն լինի վիճակը շտկելու, կարծում եմ, փորձ ունենալն էական չէ, կարող է գտնել մեծ փորձ ունեցող համապատասխան որակյալ կառավարիչներ, խնդիրը ձևակերպել և շարունակել աշխատել։

-Այսինքն՝ սա ռիսկեր չի՞ պարունակում։

-Ցանկացած գործ իր մեջ ռիսկ է պարունակում։ Նույնիսկ եթե առավոտյան տնից դուրս ես գալիս, գնում ես աշխատանքի, իր մեջ ռիսկ է պարունակում։ Բայց որքան ես ճանաչում եմ հեռվից, որովհետև անձնապես չեմ շփվել Սամվել Կարապետյանի հետ, գործերին եմ ծանոթ, հայրենասեր հայ մարդ է, ուզում է գալ վիճակը շտկել, իսկ վիճակը շտկելու համար, իհարկե, պետք է որակյալ մասնագետներով համալրել: Մենեջմենթը պետք է իրականացնեն այնպիսի մասնագետներ, որ կարողանան լիովին կատարել իրենց առաջ դրված խնդիրը: Եվ եթե մենեջերների մոտ նույն սրտացավությունը լինի, ինչ սեփականատիրոջ մոտ է, իհարկե կստացվի: Անհնարին բան գոյություն չունի: Պրոբլեմն էլ է ստեղծում մարդը, պրոբլեմն էլ է լուծում մարդը:

-Հիմա, ըստ Ձեզ, արդիականացմա՞ն, թե ազգայանցման խնդիր ունի ՀԷՑ-ը: Այս ամիսներին շատ խոսվեց ՀԷՑ-ի ազգայնացման կարևորության մասին:

-Ես ունեմ իմ կարծիքը: Ազգայնացումը լավագույն լուծումը չէ, իսկ լավ կառավարումը լավագույն լուծումն է: Իհարկե ՀԷՑ-ը ունի արդիականացման խնդիր, քանի որ մենք Խորհրդային Միության տարիներից ստացել ենք մի ժառանգություն, որ իհարկե որոշակի ներդրումներ իրականացվել ենք, արդիական սարքավորումներ ենք ներկրել, մոնտաժել, բայց դրանք բավարար չեն, բայց արդիականացմանը զուգահեռ ճիշտ կառավարելն է, ճիշտ ազդակներ հաղորդելը և առաջնահերթությունների որոշումը:

-Ունե՞նք համապատասխան կադրեր, թե՞ միջազգային փորձը պետք է հաշվի առնել, դրսից  կադրեր բերել:

-Կադրերին պետք է սեփականատերն ընտրի, որովհետև երբ նա գնում է, գումար է ծախսում, և չի ցանկանա այդ գումարը քամուն տալ, և երկրորդ՝ համապատասխան լիցենզիայում ունենք ամրագրված չափորոշիչներ, թե տնօրենն ինչ որակավորում պետք է ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում