Փարիզի մաքսատան աշխատողները Ռուասի Շառլ դե Գոլ օդանավակայանում հայտնաբերել են Pandinus Dictator տեսակի 119 թունավոր կարիճ:
Ինչպես հայտնում է 20minutes.fr-ը, կարիճների այդ տեսակը գտնվում է պաշտպանության տակ, և դրանց գնման հնարավորությունը խիստ սահմանափակ է: Ներկա պահին հայտնի չէ, թե որ երկրից է թունավոր բեռը հայտնվել Ֆրանսիայում: Ինչպես նաև ճշտված չէ, թե ով է զբաղվում կարիճների մաքսանենգությամբ:
Pandinus Dictator տեսակը տարածված է Աֆրիկայի մի քանի շրջաններում, մասնավորապես Գաբոնում, Հասարակածային Գվինեայում, Կամերունում և Կոնգոյի Հանրապետությունում:









































