Բրիտանացի Գերի Ռոթվելը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մոտոցիկլետի հետևի անվով ընթանալով 337.56 կմ/ժամ արագությամբ։ Այս մասին հայտնում է Gizmag-ը։
Ռեկորդային երթի հեռավորությունը կազմել է 1 կմ։ Բրիտանացին ռիսկային երթը կատարել է 540 ձիաուժ հզորությամբ Suzuki Hayabusa-ով։
Ռեկորդակրին հաջողվել է հասնել արագության, որը գերազանցում է իր իսկ կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը (251 կմ/ժամ)։ Մոտ ժամանակներս նոր ռեկորդը կգրանցվի Գինեսի գրքում։
https://youtu.be/qXPPe4Pgq28








































