Հնագույն Եգիպտոսի գանձերի 1/3-ը ապօրինաբար դուրս է բերվել երկրից վերջերս տեղի ունեցած պետական հեղաշրջումների ու ապստամբությունների ընթացքում։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է հայտնի հնագետ և Եգիպտոսի հնությունների հարցերով նախկին նախարար Զահի Հավասը։
Եգիպտական թանգարաններից և մշակութային ժառանգության օբյեկտներից հազարավոր պատմական նմուշներ են առևանգվել 2011-ի և 2013-ի հեղաշրջումներից հետո, որոնց ընթացքում տապալվել են նախագահներ Հոսնի Մուբարաքն ու Մուհամմադ Մուրսին։
Արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ ողջ երկրում իրականացվում են անօրինական պեղումներ։
Հնագետի խոսքով՝ իրեն հաջողվել է վերջին տասնամյակի ընթացքում վերադարձնել մոտ 6000 մշակութային օբյեկտներ, սակայն հեղաշրջումներն աղետ են եղել երկրի ու նրա մշակութային ժառանգության համար։












































