Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում Իրանի նոր դեսպան է դառնալու Սեյիդ Քազիմ Սաջադին՝ Իրանի ԱԳՆ-ի՝ արտերկրում բնակվող երկրի քաղաքացիների հետ աշխատանքային հարցերով դեպարտամենտի ղեկավարը։ Այդ մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Սաջադին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինելու է Մոհամմադ Ռեյիսիին։ Սաջադին Իրանի ԱԳՆ-ում աշխատում է 1983 թվականից։ Ավելի վաղ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆիլիպիններում, Հունաստանում, Հնդկաստանում ու Մալայզիայում։










































