Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարարությունում հաստատել են, որ Դամասկոսը Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել երկրում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարարի քաղաքական խորհրդական Ալի Ալ Ահմադին, հայտնում է RIA Novosti-ն։
«Երբ ռուսական կառավարությունը օգնության գա սիրիական բանակին, առավել ևս՝ ռազմաօդային ուժերի միջոցներով, դա շատ կօգնի սիրիական բանակին երկիրը պահպանելու գործում։ Առավել ևս, որ այդ ամենը տեղի է ունենում սիրիական կառավարության խնդրանքով»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում։
Ավելի վաղ Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռազմական օգնության ցուցաբերման խնդրանքով դիմել է Ռուսաստանին։







































