«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Չելսի»-ի դեմ հանդիպման հիմնական կազմում և մրցաշարի ռեկորդակիր է դարձել:
Կասիլյասն իր 152-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում, որից 150-ն անցկացրել է «Ռեալ»-ի և 2-ը «Պորտու»-ի կազմում:
Այդպիսով, դարպասապահը գերազանցել է «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի նվաճումը, ով իր ակտիվում 151 խաղ էր գրանցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում:






































