Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։
Մարգվելաշվիլին բացառել է այդ խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու տարբերակը։ Վրաստանի նախագահն ԱՄՆ արտաքին հարցերի խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է. «Մենք այդ տարածքներում ապրող անձանց ասում ենք, որ մենք զարգանում ենք որպես եվրոպական երկիր։ Իսկ դա նշանակում է, որ տարածքների հարցը լուծվելու է բանակցությունների ճանապարհով՝ Եվրոպայի ձևաչափով։ Տվյալ փուլում Ցխինվալի շրջանում իրավիճակը վատթարացել է»։








































