Twitter-ում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենի բաժանորդների թիվը 2 ժամից քիչ ժամանակում գերազանցել է 250 հազարը:
Առաջին գրառման ռեթվիթների թիվը գերազանցել է 35 հազարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Էդվարդ Սնոուդենը Twitter-ում օգտահաշիվ է բացել: Նրա առաջին հաղորդագրությունն էր. «Այժմ դուք ինձ լսո՞ւմ եք»:









































