Սիրիական ճգնաժամը չի կարգավորվի, քանի դեռ չեն գտնվել ընդհանուր հետաքրքրություններ տարածաշրջանային խաղացողների միջև: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի ժամանակ, հայտնում է gordonua.com-ը:
Միաժամանակ, նա կոչ է արել՝ Սիրիայի ճգնաժամի լուծում փնտրելիս հաշվի առնել միլիոնավոր սիրիացիների, ներառյալ տեղահանված բնակիչների և փախստականների հետաքրքրությունները: Նա հակամարտության խորացման համար մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին:
«Միլիոնավոր մարդիկ փախել են Ասադից և կայունացման ապահովման նրա դաժան մեթոդներից: Ասադի հաղթանակը կբերի էլ ավելի մեծ թվով մարդկանց փախուստի: Սիրիայի ժողովուրդը պետք է կրկին անցնի նորմալ կյանքի և միայն դա կհամապատասխանի ԵՄ-ի և ՄԱԿ-ի արժեքներին»,- եզրակացրել է ԵԽ նախագահը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման այլ մեթոդ չկա, բացի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդումից: Ռուսաստանը աջակցել է Ասադին դեռևս 2011 թվականին, երբ երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Սիրիայի Տարտուս քաղաքում գտնվում է Ռուսաստանի միակ ռազմաբազան, իսկ սիրիական բանակի շատ սպաներ դասընթացներ են անցնում Մոսկվայում:
Սիրիայում ռուս զինվորականների մասին տեղեկությունը համաշխարհային լրատվամիջոցներում հայտնվել է սեպտեմբերի սկզբին:











































