Եթե Եգիպտոսը Ֆրանսիայից ձեռք բերի Ռուսաստանի համար կառուցված երկու ուղղաթիռակիր «Միստրալները», Փարիզն այդ գործարքում կկորցնի մոտ 250 միլիոն եվրո: Այդ մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր LaTribune թերթը:
Ֆրանսիայի Սենատի ֆինանսական կոմիտեն հայտարարել է, որ «Կահիրեին «Միստրալների» վաճառքից ստացված գումարները չեն ծածկի այն վնասները, որոնք մեր երկիրը կրել է ռուսների հետ պայմանագրի խզման արդյունքում»: Նյութի հեղինակները նշում են, որ ի թիվս այլ բաների, Եգիպտոսի հետ համաձայնությունը կապված է նաև ֆրանսիական գանձարանի լրացուցիչ ծախսերի հետ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի կառավարությունը խոստացել էր ուղղաթիռակիրներ արտադրող ընկերությանը սուբսիդավորել 150 միլոն եվրոյի չափով, որպես պատրաստի նավերի պարապուրդի փոխհատուցում:









































