Դերասան Մեթ Դեյմոնը գործընկերներին կոչ է արել չհայտարարել իրենց սեռական կողմնորոշման մասին: Սակայն նա նշել է, որ նկատի չունի ոչ մի վատ բան` ուղղակի դերասանի անձնական կյանքը պետք է մնա հանելուկ, հայտնում է rosbalt.ru-ն:
Նա հիշեցրել է Ռուպերտ Էվերետի մասին, ով բացահայտ գեյ էր: «Այդ տղան` գեղեցկագույն տղամարդը և տաղանդավոր դերասանը, իր խոստովանության համար հանդիպել է բազմաթիվ դժվարությունների: Մտածում եմ, դերասանների համար շատ դժվար է իրենց մասին հրապարակայնորեն հայտարարելը: Մտածում եմ, մարդիկ ինչքան քիչ բան գիտեն քո մասին, այնքան դու շատ շանսեր ունես լավ դերասան դառնալու: Սեռական կողմնորոշումը այստեղ շատ կարևոր դեր է խաղում»,- հայտարարել է Մեթը:







































