Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին, նշել է, որ «կապտանռնագույններ»-ի առաջատարը նույնպես չգիտի, թե երբ կապաքինվի, տեղեկացնում է ESPN Soccernet-ը:
«Լիոնելը պրոֆեսիոնալ է, և գիտի, թե ինչ պետք է անել: Իհարկե, նրա վրա այժմ ճնշում կա, սակայն նա դրանից չի վհատվում:
Իրականում նա նույնպես չգիտի, թե երբ կվերականգնվի: Սակայն Մեսսին ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերականգնվել»,- հայտարարել է Ռոդրիգոն:
Հիշեցնենք, որ «Էլ-Կլասիկո»-ն տեղի կունենա նոյեմբերի 21-ին:








































