Daily Mail-ի փոխանցմամբ՝ Վեսթմինսթերյան աբբայության տակ հայտնաբերվել է 50 նոր կմախք, որոնք հուղարկավորվել են դեռևս 9-րդ դարում։ Կմախքները գոթական նոր աշտարակի կառուցման ժամանակ հայտնաբերվել են աբբայության ջրահեռացման խողովակների տակ։
Հնագետները դրանց թվում հայտնաբերել են նաև եռամյա երեխայի կմախք։ Հայտնաբերված կմախքները ենթարկվելու են գիտական տարբեր թեստերի, սակայն ներկայումս հնագետները հայտարարել են, որ դրանք պատկանում են կամ 9-րդ դարին կամ 10-րդ դարի սկզբին։
Գիտնականները հուսով են, որ գտածոն կօգնի լույս սփռել 1066 թվականի խռովության մանրամասների վրա, երբ աբբայությունում հուղարկավորվել է մեկ թագավոր, իսկ ևս երկուսը թագադրվել են։










































