Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ պատրաստ է եղել իր և «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի հարաբերությունների մասին հարցերին:
«Գիտեմ, որ ցանկանում եք հարցնել ինձ Կասիլյասի հետ հարաբերություններիս մասին: Ես անպայման կողջունեմ Իկերին՝ սեղմելով նրա ձեռքը թե՛ խաղից առաջ, թե՛ հետո: Խնդիր չեմ տեսնում։
Խնդրում եմ այլևս այս թեմայով հարցեր չլինեն»,- հայտարարել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ:









































