ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ավարտվել է քննարկումը: Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկվել են սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին վիճակը էլ ավելի կսրվի: Նրա համոզմամբ հայկական կողմը պետք է երբեմն կանխարգելիչ գործառույթ իրականացնի, իսկ երբեմն էլ՝ նախահարձակ լինի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































