Երկու օտարերկրացի զբոսաշրջիկներ Վենետիկում գոնդոլա-նավ են գողացել՝ ջրանցքներով ուղևորության մեկնելու համար։
Կարաբիներները ձերբակալել են գանդոլը գողացած զույգին՝ 32-ամյա գերմանացուն և 24-ամյա լեհ կնոջը, գողության և նավերի երթևեկության համար վտանգավոր իրավիճակ ստեղծելու պատճառով։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Զբոսաշրջիկներն իրենց արարքը բացատրել են պարզապես զբոսնելու ցանկությամբ։ Գոնդոլի սեփականատերը մտադիր է նրանց դատի տալ։







































